«ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը արդեն չորրորդ անգամն է, ինչ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տապալում են ԱԺ նիստերը. խմբակցությունն այլեւս չի ենթարկվում նրանց:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բանն այն է, որ երեկ՝ առավոտյան, Նիկոլ Փաշինյանը Կառավարության կազմով դարձյալ ԱԺ-ում էր, սակայն Ալեն Սիմոնյանին չէր հաջողվում քվորում ապահովել, որպեսզի ԱԺ-ն սկսեր իր աշխատանքները: Ալեն Սիմոնյանը երեք անգամ հայտարարեց գրանցման մասին, բայց ապարդյուն. բավարար չափով պատգամավորներ չէին ներկայացել աշխատանքի:
Սիմոնյանը ստիպված եղավ 20 րոպե ընդմիջում հայտարարել, որպեսզի ՔՊ-ական պատգամավորները բարեհաճեին ներկայանալ, եւ Կառավարությունը հնարավորություն ունենար ներկայացնելու 2026 թվականի բյուջեի նախագիծը:
Նոյեմբերին կայացած ԱԺ նիստերի ժամանակ, երեք անգամ, էլի ՔՊ խմբակցության ղեկավար Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չկարողացան Նիկոլ Փաշինյանի ներկայայությամբ քվորում ապահովել, ինչը հունից հանեց Փաշինյանին:
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Հայկ Կոնջորյանից պարզել, թե ինչու իրենց չի հաջողվում քվորում ապահովել, ինչու են Փաշինյանի ներկայությամբ տապալում ԱԺ նիստերը:
Սակայն ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը միայն հայտարարեց, թե՝ «Ձեզ լավ օր եմ մաղթում» ու արագ քայլերով պուկ հեռացավ»։







Բաց մի թողեք
Ի՞նչ ասել է «բոլորին դեմ», սա է մեր եղած քաղաքական դաշտում առկա ներկապնակը
Ինչո՞ւ ՔՊ-ն «մերժեց» Հայկ Սարգսյանին․ Մանրամասներ
Արուսիկ Ջուլհակյանը թաքցնում է փաստերը, իսկ ընկերուհին՝ ԿԿՀ նախագահը, չի նկատում