Նոյեմբերի 28-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։
Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 100-րդ տեղը։
Արգենտինան պահպանել է առաջատարի դիրքը։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիայի հավաքականը։
Տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Արգենտինա – 1867.25
2. Ֆրանսիա – 1859.78
3. Իսպանիա – 1853.27
4. Անգլիա – 1813.81
5. Բրազիլիա – 1775.85
6. Պորտուգալիա – 1756.12
7. Նիդերլանդներ – 1747.55
8. Բելգիա – 1740.62
9. Իտալիա – 1731.51
10. Գերմանիա – 1703.79






Բաց մի թողեք
11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը
Նոր տարվա դրամական ծես. պարզ դափնու տերևի կյանքի հնարք
Թող թատրոնը շարունակի ապրել, զարգանալ և միավորել մեզ բոլորիս․ Սուրեն Շահվերդյան