Կիրակի օրը կրթարշավի շրջանակներում նորից Սյունիք՝ Տաթեւ մեկնած զույգը թեեւ ջանք չի խնայում` ցույց տալու, որ վայելում է ժողովրդի սերն ու վստահությունը, ինչպես հին ու բարի ժամանակներում, եւ մոնտաժված տեսանյութեր են հրապարակում, թե ինչպես են մարդիկ համակ ուշադրությամբ իրենց դասախոսությունները լսում, ապա լուսանկարվում իրենց հետ, սակայն մեզ ասացին, որ Տաթեւում էլ են «մասսովկան» ապահովել հարակից համայնքների վարչական աշխատողների միջոցով։
«Հրապարակը» գրում է. Նախ, դահլիճն է փոքր եղել՝ մոտ 100 մարդ է ընդամենը «կրթվել»:
Եկեղեցու բակում էլ լուսանկարվողները պատահական մարդիկ չեն եղել, մեծ մասը՝ ՔՊ-ականներ, նրանց թվում է եղել Սիսիանի կոմունալ բաժնի պետ, ՔՊ-ական Դավիթ Մարգարյանը՝ ընտանյոք հանդերձ, որոնք փորձել են տպավորություն ստեղծել, թե շարքային սյունեցիներ են եւ տեսնելով իշխանական զույգին, բուռն ցանկություն են հայտնել՝ լուսանկարվելու նրանց հետ։






Բաց մի թողեք
Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է