«Կարծում եմ՝ հիմա էլ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որի մասին շուտով կհայտարարվի»,- ֆեյսբուքի իր էջում նշել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ամերիկյան զինտեխնիկայի Հայաստան տեղափոխման մասին լուրին։
«Այսօր տեղեկություններ տարածվեցին առ այն, որ ԱՄՆ-ն նախատեսում է Գերմանիայում գտնվող իր ռազմակայաններից հարյուրներով տեխնիկա և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի զորավարժարաններ։ Նշվում էր նաև ժամկետ․ փոխադրումը նախատեսված է հուլիսի 16-ին և կտևի մինչև օգոստոսի 7-ը։
Սա բառացիորեն այն նույն ժամանակահատվածն է, երբ 2024թ. տեղի ունեցան հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Կարծում եմ՝ հիմա էլ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որի մասին շուտով կհայտարարվի։
Նշված ամերիկյան տեխնիկան կմնա մինչև սեպտեմբերի 20-ը, ինչպես նախորդ զորավարժություններից հետո»:






Բաց մի թողեք
Հայաստանյան իրականությունը՝ «The Times»-ի էջերում. Լուսանկար
Սիրելի հայրենակիցներ՝ մի խաբվեք, հարգելի իշխանություններ՝ մի խաբեք
Հենց դրա նմաններն են կազմում «մեծարգո վարչապետի» սոցիալական հենարանը․ Լուսանկար