ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:
Այս մասին լուրը հաստատել է ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ հետաձգել է մանդատը վայր դնելու որոշումը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին Հանրային ՀԸ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով պաշտոնանկությունների մասին, հայտնել էր, որ մանդատները դնելու խնդրանքով դիմել է նաև Հովիկ Աղազարյանին և հույս ունի, որ խնդրանքն անարձագանք չի մնա:






Բաց մի թողեք
2026-ին ԵՄ-ն շարունակելու է լինել Հայաստանի կողքին․ Մարագոս
Մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի. Քրիստինա Քվին
Արարատ Միրզոյանը հայտնել է՝ երբ կմեկնարկի TRIPP-ի շինարարությունը