«Մենք Միացյալ նահանգներում ենք, ես վաճառել եմ իմ բոլոր բիզնեսները Հայաստանում, և ընդհանրապես չեմ փոշմանում: Մենք այստեղ արդեն հարմարվել ենք: Արմանը գնում է դպրոց: Շատ լավ, հայկական դպրոց է գնում: Արդեն ունի ընկերներ, մի խոսքով՝ մեզ այստեղ շատ լավ է»:
Այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում գրել է երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը՝ շարունակելով. «Ինձ համար կյանքը շարժում է: Անընդհատ պետք է շարժվես ու գնաս առաջ: Եթե հասկանում ես, որ ինչ-որ տեղ, ինչ-որ քաղաքում կամ շրջապատում քո մաքսիմումն արել ես ու այդտեղ ավելին էլ չես կարող անել, պետք է ընդլայնվես: Այս պահին այս երկիրն այդ հնարավորությունը տալիս է յուրաքանչյուր ոլորտում անել ավելի մասշտաբային նախագծեր, իհարկե, գիշեր-ցերեկ աշխատելով: Ամեն մարդու կյանք իր ձեռքերում է: Ես համարում եմ, որ ես եմ իմ և իմ երեխայի նավի նավապետը և համարում եմ, որ այս պահին այսպես է ճիշտ: Իր ապագայի մասին մտածելով մենք ժամանակավորապես այս որոշումն ենք կայացրել, որպեսզի տարբեր տեղերից տարբեր հեքիաթներ չլսեք, ես ձեզ ամեն ինչ ինքս կպատմեմ:
Իմ միակ խորհուրդն է՝ ապրեք ձեր կյանքը լիարժեք, մենք ունենք 1 կյանք, և պետք է մաքսիմում դրական լիցքեր ստանանք այս կյանքից: Շրջապատեք ձեր դրական մարդկանցով, կտրեք ձեզանից նեգատիվը, թույլ մի տվեք, որ ձեր վրա երբևիցէ որևէ նեգատիվ երևույթ կամ մեկանաբանություն ազդի: Այդ ամենն այնքան փոքր մանրուք է, երբ գլոբալ նայում ես կյանքին և գիտակցում ես թե կյանքում ինչքան կարևոր բաներ կան»:







Բաց մի թողեք
Հունվարի 26-ի աստղագուշակ․ Միշտ չէ, որ կարողանում եք լսել և ճիշտ հասկանալ նույնիսկ ամենամոտ մարդկանց
«4 ամիս առանց քեզ». հոր սպшնությունից 4 ամիս անց Վալոդյա Գրիգորյանի դուստրը հուզիչ գրառում է արել
Հունվարի 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք