Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել-Բարոյին ՀՀ ԱԳՆ-ի մոտ Հայաստանի արեւմտամետ ուժերը դիմավորեցին «շնորհակալություն Ֆրանսիա» պաստառներով եւ երախտագիտության ակցիայով։
Հինգ օր առաջ նույն անձինք ճիշտ հակառակ ակցիայով դիմավորեցին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ դեմ արտահայտվելով Ռուսաստանի հետ վարվող արտաքին քաղաքականությանը, նրանց մեղադրելով Հայաստանի հանդեպ պարտավորությունները չկատարելու, դավաճանելու մեջ եւ Պուտինին մարդասպան կոչելով․ «Մենք Ռուսաստանին դուրս էինք շպրտում Հայաստանից՝ ցույց տալով մեր նողկանքը այդ դավաճան պետության նկատմամբ, ով ամենածանր պահին դավաճանեց Հայաստանին հակառակորդների հետ։ Մենք այս ակցիայով ցույց ենք տալիս, որ երախտապարտ ենք Ֆրանսիային, ով առաջին օրից կանգնեց Հայաստանի կողքին, երբ շատ-շատերը լռեցին, եւ քարեր նետեցին Հայաստանի ուղղությամբ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության Արման Բաբաջանյանը՝ շեշտել ռազմավարական դաշնակցային հարաբերությունների կարեւորությունը Ֆրանսիայի հետ։ «Կարծում եմ՝ հասունացել է այդ պահանջը բոլոր մակարդակներում»։






Բաց մի թողեք
Արցախում մի հայ միգուցե լինի, երևի «թանգարանի» համար․ Ոսկանյան
Գոնե այսօր հանգիստ քնիր, Պետրո՛ս. Էդմոն Մարուքյան
Հապաղելու ամեն օրը վատնում է մեր պատմական ժամանակը եւ մոտեցնում է մեզ նոր աղետի․ Խզմալյան