Սոլնեչնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհը ոչնչացրել է շինանյութերի խանութը, ապա տարածվել դեպի «Արմենիա Մարկետ»:
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Կրասնայա փողոցում գտնվող խանութն ամբողջությամբ այրվել է։ Այժմ շուկան բոցավառվում է։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ բոցերն արդեն տարածվել են երկրորդ շենքում։
Հրդեհի մակերեսն արդեն գերազանցում է 2,1 հազար քառակուսի մետրը: Ականատեսների խոսքով՝ տաղավարներում սկսել են պայթել ներկի տարաներ։
Զոհերի, ինչպես նաև հրդեհի պատճառների մասին դեռևս տեղեկություններ չկան։
Տեսանյութն՝ այստեղ






Բաց մի թողեք
Ավտոկռունկը շինարարական աշխատանքեր իրականացնելիս կողաշրջվել է․ կա զոհ
Դիլիջանի 2-րդ ոլորանում ձյուն մաքրող ավտոմեքենան կողաշրջվել է. Լուսանկար
Դավիթաշենի կամրջի վրա, երկու ավտոպատահարի հետևանքով ավելի քան 1,5 ժամ երթևեկությունը վերածվել էր «աջափսանդալի»․ Լուսանկար