ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի Ամանորի ուղերձը
Տոներին ընդառաջ շնորհակալ լիելու առիթներ շատ կան։ 2025թ-ին հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ այլ տարում։ Մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի:
Նախագահ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած պատմական հանդիպման ընթացքում նախանշվեց մեր համագործակցության շրջանակային տիրույթը,որը տասնամյակներ շարունակ ուղենիշ կլինի մեր ընթացքի համար։
Միասին մենք աշխատում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ: Մեկնարկում ենք նաև նոր հայ-ամերիկյան նախաձեռնություններ տեխնոլոգիաների, էներգետիկայի, կապուղիների և անվտանգության ասպարեզներում, որոնք կնպաստեն բարգավաճմանն ու կայունությանը։
ԱՄՆ դեսպանության բոլոր աշխատակցերի անունից շնորհակալություն եմ հայտնում բարեկամության և գործընկերության համար։ Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ ամենայն բարիք: Թող գալիք տարին լինի խաղաղության և ուրախության տարի։
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։






Բաց մի թողեք
Արարատ Միրզոյանը հայտնել է՝ երբ կմեկնարկի TRIPP-ի շինարարությունը
ՆԳՆ հարթակով ցանկացած վայրից ու ցանկացած ժամի հնարավոր է կատարել մեքենայի վաճառք և գրանցում մի քանի րոպեում
ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունը