«ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գեղեցիկ լուսանկարով հայտնել է, թե քանի մարդ է գրանցվել Արմեդ համակարգում, որ օգտվի ապահովագրության դեռ շատ անհասկանալի տարրեր պարունակող համակարգից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բայց լուսանկարի թվերը տպավորիչ չէին, սպասելի էր, ինչպես խոստովանում է հենց ինքը՝ նախարարը: Տպավորիչը նախարար Ավանեսյանի թանկարժեք գոտին է, որը Hermès (Հերմես) բրենդի գոտի է, “Kelly 18 belt”. վերևի ձիակառքի լոգոն հենց Hermès-ինն է։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրեց, որ նախարարօ գոտին բնական բարձրակարգ կաշի է, ձեռքի աշխատանք, մանրակրկիտ կար ու եզրերի մշակում անցած:
Ըստ պաշատոնական կայքի, նախարարի կապած գոտին արժե 1375 ԱՄՆ դոլար:
Մեկ այլ լուսանկարում Անահիտ Ավանեսյանի շարֆիկն է աչքի զարնում. այն CHRISTIAN DIOR (Քրիստիան Դիոր) է, որը զեղջով արժե 64.000 դրամ:
Հիշեցնենք, որ նույն Անահիտ Ավանեսյանն էր, ով թանկարժեք պայուսակ է կրում 3132 $ արժողությամբ. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել է.
«Իհարկե, մոտ 10 մլն դրամ պարգևավճար ստացած առողջապահության նախարարի համար այս թվերը մանրուքներ են, բայց 21.7% աղքատություն ունեցող մեր երկրում երբ 649,000 մարդ աղքատ է, չի կարողանում իր օրվա նվազագույն զամբյուղն ապահովել, իսկ 0.6% ծայրահեղ աղքատ է՝ 18,000 մարդ, այսպիսի շռալությունները արդեն ամբարտավանություն են»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր օրերում հաճախ էր շրջանառում շքեղության հարկի անհրաժեշտության մասին, հիմա, երբ նա և իր թիմը գերշքեղ պայմաններում են ապրում, մոռացել է շքեղ կյանքով ապրելակերպը հարկելու մասին»։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ չնայած լարված ու ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկին, ստիպված է եղել ժամանակ գտնել ու անդրադառնալ իր անվան շուրջ հերթական լուրերին:
Դրանց համաձայն՝ նախարարը «Հերմես» բրենդի թանկարժեք գոտի է կրում:
«Ես «Հերմես» բրենդի մի քանի հազար դոլարանոց գոտի չունեմ»,- նշել է նախարարն ու հավելել, որ այն տեղական արտադրողներից մեկի ստեղծած և Հայաստանում գնված գոտի է»,- նշել է նախարարն ու հավելել, որ լրատվամիջոցը կարող էր պարզապես հարցում ուղարկել և ստանալ պատասխանը, ոչ թե սուտ տեղեկություն վերագրել իրեն:







Բաց մի թողեք
Ի՞նչ ասել է «բոլորին դեմ», սա է մեր եղած քաղաքական դաշտում առկա ներկապնակը
Ինչո՞ւ ՔՊ-ն «մերժեց» Հայկ Սարգսյանին․ Մանրամասներ
Արուսիկ Ջուլհակյանը թաքցնում է փաստերը, իսկ ընկերուհին՝ ԿԿՀ նախագահը, չի նկատում