Միացյալ Նահանգների Պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիթքոֆը մասնակցելու են այսօր՝ նոյեմբերի 23-ին, Ժնեւում կայանալիք Ուկրաինայի հարցով քննարկումներին։
Այս մասին հայտնում է CNN-ը։ Համաձայն հաղորդման, քննարկումները միտված են լինելու հստակեցնել խաղաղության պլանում տեղ գտած դրույթների ձեւակերպումները՝ նախքան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
Ամերիկյան պատվիրակությունը ղեկավարելու է բանակի նախարար, Ուկրաինայի հարցով նախագահ Թրամփի նոր հատուկ ներկայացուցիչ Դենիել Դրիսքոլը։ Ամերիկյան պատվիրակությունը արդեն գտնվում է Ժնեւում։
Հանդիպումները լինելու են ուկրաինական պատվիրակության անդամների հետ։ Քննարկումներին մասնակցելու է նաեւ եվրոպական կողմը, ըստ DPA-ի հաղորդման։






Բաց մի թողեք
Բացահայտում․ Հյուսիսային Կորեայի եւ Իրանի միջեւ գործում են գաղտնի կապեր
Դանիան հրաժեշտ է տալիս նամակների առաքմանը և փոստարկղերին. Լուսանկարներ
Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ. ի՞նչ է որոշվել