Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանքների և ուկրաինացի ժողովրդին ուղղված բարի խոսքերի համար։
Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր պետության տարածքային ամբողջականության և մեր երկրին տրամադրվող մարդասիրական օգնության համար»,-գրել է Զելենսկին։
Ավելի վաղ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել էր Վլադիմիր Զելենսկուն և Ուկրաինայի ժողովրդին՝ Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։






Բաց մի թողեք
Բացահայտում․ Հյուսիսային Կորեայի եւ Իրանի միջեւ գործում են գաղտնի կապեր
Մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի. Քրիստինա Քվին
Դանիան հրաժեշտ է տալիս նամակների առաքմանը և փոստարկղերին. Լուսանկարներ