Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին կալանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրողների թվի վերաբերյալ տեղեկանք , ինչպես նաեւ ԸՕ-ով սահմանված մի շարք միջոցառումների ժամանակացույցը։
ԿԸՀ-ից հայտնում են, որ ընտրողների թիվը հիշյալ համայնքում 70 հազար 342 է։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսում է հոկտեմբերի 20-ից և կտևի մինչև նոյեմբերի 14-ը։
Կուսակցությունները, ինչպես նաև կուսակցությունների դաշինքները անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ կներկայացնեն հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 12-ը։ Ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակները ԿԸՀ կայքում կհրաժարակվեն մինչև հոկտեմբերի 20-ը։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքներում ներառված ավագանու անդամի թեկնածուներն էլ իրենց գույքի, եկամուտների հայտարարագրերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնում են մինչև հոկտեմբերի 27-ը։






Բաց մի թողեք
Գերատեսչություններում շատերը նեղացել են ու անգամ բոյկոտել տարեվերջյան փարթիները
Տեսալուսանկարահանող տեխնիկական միջոցներ են տեղադրվել․ ՆԳՆ
Կարևոր է Վրաստան մեկնողների համար. փոփոխությունը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից