Երթևեկության առավելագույն արագությունը վերահսկող տեսալուսանկարահանող տեխնիկական միջոցների բացակայությունը հաճախ հանգեցնում է նրան, որ վարորդները գերազանցում են թույլատրելի արագությունը՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։
Պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ 2026 թվականի հունվարի 5-ից կգործարկվեն․
տեսանկարահանող տեխնիկակական միջոց՝ Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի հարակից ճանապարհահատվածում; լուսանկարահանող տեխնիկակական միջոց՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոցում՝ թիվ 6 հիմնական դպրոցի հարակից ճանապարհահատվածում ( թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է)։
Հարգելի՛ քաղաքացիներ, ճանապարհային անվտանգությունը կախված է ոչ միայն կանոնների իմացությունից, այլ դրանց պահպանությունից։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել երթևեկության կանոնները՝ ապահովելով ձեր և մյուսների անվտանգությունը։
ՆԳՆ ոստիկանություն






Բաց մի թողեք
Կարևոր է Վրաստան մեկնողների համար. փոփոխությունը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից
Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Հայաստանի հարցը
Մինչեւ Ջեյ Դի Վենսի այցը ազատ կարձակվեն գրեթե բոլոր քաղբանտարկյալները