Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ մարզիչ Եղիշե Մելիքյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ փորձելու է հետ բերել հավաքականին նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Մխիթարյանի հետ հաճախ շփվում ենք, այսօր էլ ենք խոսել: Ուզում եմ գնալ Իտալիա ու նրա հետ նստել խոսել, անպայման փորձելու եմ հետ բերել»,–ասել է Մելիքյանը:
Հավելենք, որ հունիսին իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայ անվանի ֆուտբոլիստն ասել էր, որ Հայաստանի հավաքական չի վերադառնա։
Հիշեցնենք, որ ազգային հավաքականում իր կարիերայի ավարտի մասին Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց 2022 թվականի մարտի սկզբին։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը ընդգծել էր, որ մտադիր է կենտրոնանալ իր ակումբային կարիերայի վրա։






Բաց մի թողեք
Դեկտեմբերի 30-ի աստղագուշակ․ Մի շտապեք որոշումներ կայացնել, նույնիսկ եթե թվում է, թե պետք է արագ գործեք
Կարևոր է Վրաստան մեկնողների համար. փոփոխությունը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից
Ցեղասպանություն վերապրած ազգը չի կարող իրեն թույլ տալ որևէ ձևով կրկնել իր պատմական ոչնչացման մեխանիզմները