Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ երեկ ՔՊ վարչության փակ նիստին Նիկոլ Փաշինյանը բարձր տրամադրությամբ է եկել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախ, նա ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին է շնորհակալություն հայտնել Վաղարշապատի ընտրությունների հաղթանակի համար, այնուհետեւ ՔՊ-ի 20 հոգանոց վարչության անդամների ներկայությամբ գովաբանել ու ծափերով դիմավորել է Արգիշտի Մեխակյանին:
Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանն անձամբ է ասել, որ Մեխակյանին վարչության նիստին հրավիրեն, որպեսզի շնորհավորեն ու մեծարեն Էջմիածնում հաղթանակի հասնելու համար:
Մեխակյանն ու Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը վարչության անդամների մոտ գովասանքի խոսքեր են լսել Փաշինյանից:
Փաշինյանը ՔՊ վարչությանն ակնհայտ ցույց է տվել, որ այս նվաճումը նախարարի, մարզպետի ու Մեխակյանի հաղթանակն է: Ավելին՝ նշել է, որ նրանք «լույս» բացեցին ՔՊ-ի համար` առաջիկա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի հույս ունենալու համար:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ ՔՊ վարչության փոխնախագահները կրկին լինելու են էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը եւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը»։






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել