Երեւանի քրեական դատարանը՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 10–ին, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատավճիռը։
Նա մեղավոր ճանաչվեց մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ (ՔՕ-ի 546-րդ հոդվածի 1-ին մաս եւ 549-րդ հոդված):
Դատարանը նրան դատապարտեց յուրաքանչյուր հանցանքի համար 10-ական տարի ժամկետով ազատազրկման։ Դատավորի խոսքով, պատժի սկիզբը կհաշվարկվի Վահանյանին արգելանքի վերցնելու պահից՝ 2021թ․ մարտի 18-ից։
Ուստի, նշանակված պատժին հաշվակցելով անազատության մեջ անցկացրած 4 տարի 1 ամիս 26 օրը՝ Վահանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 11 տարի 10 ամիս 4 օր։
Վահանյանը զրկվեց նաև մայոր կոչումից։






Բաց մի թողեք
Կրակել են Գյումրիում դաջվածքներ անող հայտնի տղամարդու աչքին
Իջևանում պարեկները «Mercedes»-ի վարորդի մոտ լիցքավnրված ինքնшձիգ են հայտնաբերել․ նա եղել է ոչ սթափ վիճակում
Խոշոր չափի խարդախության դեպք՝ Երևանում․ տուժածը հայտնի վաղամեռիկ քաղաքական գործչի կինն է