ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչ է նշանակում ՀԱՊԿ-ից Հայաստանի մասնակցությունը սառեցված է հայտարարությունը։
«Նշանակում է, որ սառեցված է»,- ասաց նա:
Հարցին, թե փաստաթղթերով իրականացվող գործընթա՞ց է, Քոչարյանը նշեց․ «Չեմ կարող ասել, սառեցված բառը նշանակում է, որ սառեցված է»։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի մասնակցությունը սառեցված լինելու մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցված է»,- ասել էր նա:
Այս հայտարարության առնչությամբ Մոսկվան պարզաբանումներ է պահանջել Հայաստանից:
Բաց մի թողեք
Կարդալու ու դասեր քաղելու մասին․ Տիգրան Պասկևիչյան
Վայ մեզ, եթե չվերագտնենք ճշմարտությունը, վայ մեզ, եթե դարձի չգանք․ Անանյան
Է՞ս ա ձեր «խաղաղությունը». Լուսանկար