ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչ է նշանակում ՀԱՊԿ-ից Հայաստանի մասնակցությունը սառեցված է հայտարարությունը։
«Նշանակում է, որ սառեցված է»,- ասաց նա:
Հարցին, թե փաստաթղթերով իրականացվող գործընթա՞ց է, Քոչարյանը նշեց․ «Չեմ կարող ասել, սառեցված բառը նշանակում է, որ սառեցված է»։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի մասնակցությունը սառեցված լինելու մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցված է»,- ասել էր նա:
Այս հայտարարության առնչությամբ Մոսկվան պարզաբանումներ է պահանջել Հայաստանից:

Բաց մի թողեք
Գործող իշխանության կայացնելիք որոշումը՝ Պուտինը գործում է հօգուտ Փաշինյանի
«Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան
Նիկոլ Փաշինյանը դարձյալ ստում է ․․․ Արթուր Խաչատրյան