27/07/2024

Հանդիպումը կլինի, Թուրքիան և Հայաստանը որոշում են կայացրել. Սերդար Քըլըչ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել է, որ Թուրքիան և Հայաստանը որոշում են ընդունել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հերթական հանդիպման մասին:

Հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ համաձայնեցված չեն։ «Հանդիպում կլինի, մենք որոշում ենք կայացրել: Կորոշենք օրը և վայրը»,- ասել է նա։

Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հարցում դեռ առաջընթաց չկա, Անկարան և Երևանն աշխատում են այդ ուղղությամբ՝ անդրադառնալով սահմանի բացման հարցին ասել է Սերդար Քըլըչը։

Հիշեցնենք՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ելույթի ժամանակ հայտարարել էր, որ հայ-թուրքական սահմանը կբացվի երրորդ երկրի քաղաքացի հանդիսացող անձանց և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, իսկ հետագայում այս պրակտիկան կընդլայնվի Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիների համար: