Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ Բաքուն վերջին շրջանում փորձում է Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում հայտնաբերել ադրբեջանցիներ ներկայացվող էթնիկ խմբերի և կապեր հաստատել նրանց հետ։
Նրա խոսքով՝ ադրբեջանական քարոզչամիջոցներից մեկը պարբերաբար նյութեր է պատրաստում Սիրիայում բնակվող նման խմբերի մասին, իսկ վերջերս նույն գործելաոճը կիրառել է նաև Աֆղանստանում՝ նկարահանելով, այսպես կոչված, վավերագրական ֆիլմեր։
Ոսկանյանի պնդմամբ՝ այդ քարոզչական քաղաքականության շրջանակում ադրբեջանցի են ներկայացվում թյուրքալեզու այն համայնքները, որոնք իրենց ինքնությունը կապում են թուրքմենական ծագման հետ։
Որպես օրինակ՝ իրանագետը մատնանշել է Աֆղանստանում բնակվող մի էթնիկ խմբի, որի ներկայացուցիչները հիմնականում հայտնի են «մարվի» անվամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանական քարոզչության հրապարակած տեսանյութում այդ խմբի ներկայացուցիչը բացահայտ նշում է, որ իրենք թուրքմեն են, սակայն այդ հանգամանքը չի խանգարում նրանց ադրբեջանցի ներկայացնելու փորձերին։
Ոսկանյանի դիտարկմամբ՝ այս գործընթացում կարևոր դեր ունի նաև Թուրքիան, որը տարածաշրջանի վերոհիշյալ էթնիկ խմբերին դիտարկում է որպես թուրքական ինքնության մաս և տարբեր հիմնադրամների միջոցով ակտիվորեն աշխատում նրանց հետ։
Իրանագետի կարծիքով՝ այժմ այդ ուղղությամբ ակտիվություն է ցուցաբերում նաև Բաքուն՝ փորձելով ներգրավվել մի ոլորտում, որտեղ արդեն իսկ գործում է Թուրքիան։ Սա, նրա գնահատմամբ, կարող է երկու երկրների միջև մրցակցության և հնարավոր հակասությունների նոր պատճառ դառնալ։
«Բանն այն է, որ Թուրքիան բոլոր այս էթնիկական խմբերին համարում է թուրք և նկատելի ակտիվությամբ աշխատում դրանց հետ տարբեր հիմնադրամների միջոցով։
Հիմա այդ դաշտ է փորձում մտնել նաև Բաքվի բռնապետը՝ փաստացիորեն փորձելով այստեղ ևս մրցակցել Թուրքիայի հետ, ինչը կարող է դառնալ հակասությունների ևս մեկ տիրույթ»:

Բաց մի թողեք
Փաշինյանին դա չի կանգնեցնի
«Կլյուչնիկի» և բանտարկյալի միջև ազնիվ մրցակցություն լինել չի կարող․ Սուրենյանց
Փաշինյանն ԱԺ արտահերթի է պատրաստվում