Փետրվարի վերջին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հերթական անգամ այցելել են Բաքվում կալանավորված ԼՂ նախկին ղեկավարությանը:
Այցի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ տեղեկությունը տարածել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան:
Հաղորդագրության համաձայն՝ ձերբակալված անձանց հետ եղել են անհատական հանդիպումներ, նրանց ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել:
ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան՝ այցերի հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում և քննարկվում են միայն կալանավորած անձանց հետ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերին Ղարաբաղի բռնի հայաթափումից հետո ապօրինաբար ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել ԼՂ բախկին ղեկավարության ներկայացուցիչները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, նախկին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Բաց մի թողեք
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ԱՄՆ դեսպանություն
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել․ դեսպան