Համացանցում է հայտնվել Հնդկաստանի յոթ քաղաքացիների տեսաուղերձը, որում նրանք հայտնում են, որ իրենց ստիպում են Ուկրաինայում կռվել Ռուսաստանի Դաշնության կողմից։
Տղամարդկանց խոսքով՝ իրենք եկել են Ռուսաստան Ամանորը դիմավորելու, որից հետո էքսկուրսավարը առաջարկել է նրանց այցելել Բելառուս, սակայն չի ասել, որ դրա համար վիզա է անհրաժեշտ։ Գործակալը վերցրել է գումարն ու անհետացել։
Հնդկաստանի քաղաքացիներին ձերբակալել են Բելառուսի իրավապահներն ու հանձնել ռուսներին։ Սրանք էլ իրենց հերթին ստիպել են զբոսաշրջիկներին ստորագրել անհայտ փաստաթղթեր՝ բացատրելով, որ հակառակ դեպքում 10 տարով բանտ են նստելու։
Օտարերկրացիները հայտնել են, որ այդ ամենից հետո իրենց ուղարկել են պարապմունքների, իսկ հետո՝ ռազմաճակատ։
Ուղերձը հրապարակել է հնդկական հեռուստաընկերության լրագրողը։
Բաց մի թողեք
Ռուսաստանը ԱՄՆ-ին է փոխանցել պահանջների ցուցակ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Reuters
Հերթական անգամ ինչ է բարբաջել Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը
Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի մասին բանակցությունները․ Բայրամով