Խոյ. Բոլորը համոզված են, որ դուք նշանավոր մեկն եք, ձեր վառ անհատականությունը չնկատել չի լինում: Բարենպաստ օր է իմիջի հետ կապված փորձարարությունների, այդ թվում` շեշտակի փոփոխությունների համար։ Կարելի է փոքր գնումներ կատարել, ընդ որում որոշումները լավ կլինի ինքնուրույն կայացնել:
Բարենպաստ օր է կարևոր հարցերի քննարկման, ընտանեկան ու անձնական հարաբերությունների համար: Սեփական զգացմունքների, մոտ ապագայի հետ կապված ծրագրերի և նպատակների մեջ ընկղմվելու հնարավորություն կստեղծվի:
Ցուլ. Ձեզ ավելորդ պահպանողականության մեջ չես մեղադրի, այսօր դուք բաց եք ամեն նորի առջև, չեք վախենում փորձարարությունների գնալուց, իսկ ռիսկի գնում եք հաճույքով` միաժամանակ գլուխը չկորցնելով: Լավ են անցնում հարազատների հետ հանդիպումները, ամենատարբեր ընտանեկան հավաքույթները, որոնց կազմակերպմանը մոտենում եք ստեղծագործաբար:
Ֆինանսական հոտառությունը ձեզ չի դավաճանում. այն, ինչ ցուլի նշանի տակ ծնվածներն անում են փողի հետ, անում են ճիշտ և ժամանակին: Կուրախացնի կանանց հետ շփումը. դուք ոչ միայն գերազանց ժամանակ կանցկացնեք, այլև շատ բան կսովորեք և օգտակար բաներ կիմանաք:
Երկվորյակներ. Շատ մեծ է արկածների նկատմամբ ձգտումը, բացի դրանից` երկվորյակներից շատերը չեն կարողանում իրենց տեղը հանգիստ նստել, զարմանալի չէ, որ այս նշանի ներկայացուցիչներից շատերն այսօր չպլանավորված ճամփորդության կմեկնեն: Բարենպաստ օր է կիրառական հոգեբանության մասին գրականության ընթերցման համար:
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օգտակար կլինի, բայց տրամադրությունը չի բարձրացնի: Շատ երկվորյակների մարզասրահ գնալու մասին միտքը միայն հոգնածություն և ձանձրույթ է առաջացնում:
Խեցգետին. Այսօր դուք ավելի շատ կզբաղվեք ուրիշների, քան սեփական գործերով, և դա ձեզ շատ դուր կգա: Դուք չեք վարանում օգնել նրանց, ովքեր դժվար իրավիճակում են հայտնվել, իսկ շրջապատը չի դադարում գովաբանել ձեզ բարության և մարդասիրության համար:
Անձնական կյանքում նախաձեռնողականության ցուցաբերումն օգտակար է, նույնիսկ եթե ինքնավստահությունը ոչ միշտ է հերիքում: Օրվա երկրորդ կեսը ցանկալի է անցկացնել ընտանիքի և ընկերների հետ, միասին լավ ժամանակ կանցկացնեք: Խոհարարական փորձարարությունները հաջող կլինեն:
Առյուծ. Հարմար օր է ձեզ համար կարևոր մարդկանց վրա տպավորություն գործելու, նրանց համակրանքը վայելելու համար: Այսօր ձեր արժանիքները չնկատել հնարավոր չէ:
Նոր գաղափարներն իրագործեք առանց հետաձգման: Ստեղծագործական ներուժն ու գեղեցիկի նկատմամբ ձգտումը մեծ է, եթե ցանկանաք ձեր կամ մեկ ուրիշի կյանքը դեպի լավը փոխել, ձեզ մոտ կստացվի: Կենսական ներուժը մեծ է, գերհոգնածությունը չի սպառնում:
Կույս. Օրն անցնում է բավական հանգիստ` առանձնապես ոչնչով չզարմացնելով, և չուրախացնելով: Դուք հիմնականում առաջորդվում եք նախապես մշակված պլանով և հաջողություններ եք գրանցում: Իսկ ահա նոր հնարավորոթյունները հաճախ չգնահատված են լինում, այդ իսկ պատճառով էլ չեն օգտագործվում: Եթե դուք մի փոքր ավելի ճկունություն դրսևորեք, օրն ավելի հետաքրքիր կդառնա:
Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքի անդամների հետ, բավական բարդ կլինի միասնական կարծիքի գալ ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերի շուրջ: Այսօր դուք սովորականից ավելի թեթևամիտ եք վերաբերում փողին, իսկ մտերիմներն էլ անվերջ կոչ են անում տնտեսել:
Կշեռք. Այսօր չարժե լայնամասշտաբ պլաններ կառուցել կամ սկսել երկարաժամկետ նախագծերի վրա աշխատել: Շատ բան է խոչընդոտում առաջ գնալուն, անվերջ ծագում են անբարենպաստ հանգամանքներ: Արդյունքում, դուք ուղղակի մոռանում եք այն ծրագրերի մասին, որոնք մեկ այլ` ավելի հաջող պահին կարող էիք իրականացնել: Իսկ ահա մանրակրկիտ ու միապաղաղ աշխատանքի, ինչպես նաև ոչ մեծ առևտրի և ներդրումների համար օրն առավել քան հարմար է:
Էմոցիոնալ ֆոնը կայուն կլինի, օրվա մեծ մասը կանցկացնեք բարձր տրամադրությամբ: Երեկոյան հաճելի լուրեր կստանաք հեռավոր ազգականների կամ այլ քաղաքներում ապրող ընկերների մասին:
Կարիճ. Այսօր դուք տրամադրված եք սովորականից ավելի լուրջ, կիսատ չեք թողնում ձեռնարկած գործերը, ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը, միայն թե ափսոս` դրանից տրամադրությունը չի բարձրանում: Այսօր ձեզ կարող է ուրախացնել միայն մտերիմ մարդու կողմից պատրաստված հաճելի անակնկալը:
Օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար: Ռոմանտիկ ժամադրությունը չի արդարացնի ձեր հույսերը:
Աղեղնավոր. Օրը դժվար թե նշանավորվի որևէ կարևոր իրադարձությամբ, փոխարենը կապված կլինի նոր գաղափարների և անսպասելի բացահայտումների հետ: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել. դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից, ինչն առանձնակի կարևոր է փաստաթղթերի ձևակերպման ժամանակ;
Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք զգում ձեր սիրելիի տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները:
Այծեղջյուր. Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ կարելի է լուծել, քան առաջին հայացքից թվում է: Այն, որ եղած խնդիրներին իրար հետևից փոխարինելու են գալիս նորերը, ձեզ բոլորովին չի մտահոգում: Գործնական բանակցություններում և հանդիպումներում ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը, նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասվում:
Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար:
Ջրհոս. Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար: Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար է: Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի ստացում, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Դուք շանս ունեք գտնել նոր գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է ձեզ մեծ եկամուտներ բերել:
Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից: Աշխատեք չփոխել ընկերների հետ նշանակած հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունը:
Ձկներ. Օրը բավական բարդ է դասավորվում: Գործերը, որոնցով ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք, այնպես որ հանգստի և ուժերը վերականգնելու համար ժամանակ չի մնա: Հնարավոր է, որ տհաճ լուրեր ստանաք ձեր աշխատանքի հետ կապված: Նշանի որոշ ներկայացուցիչներ դժվարությունների կհանդիպեն իրենց նախագծերն իրականացնելիս:
Ցանկալի չէ այսօր կարևոր որոշումներ կայացնել կապված անձնական կյանքի հետ, քանի որ դժվարությամբ եք պատկերացնում իրերի իրական վիճակը:
Բաց մի թողեք
Խափանումներ Meta-ի աշխատանքում. խնդրին նաև Հայաստանի օգտատերերն են բախվում
Դեկտեմբերի 12-ի աստղագուշակ․ Հնարավոր են գործնական նոր առաջարկներ
Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից