«Ռուսական կողմը տեղեկացվել է «Զվարթնոց» օդնավակայանից զուսական սահմանապահների դուրսբերման հայկական նախաձեռնության մասին»:
Այս մասին այսօր Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ի սկզբանե, ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում «Զվարթնոց» օդնավակայանում, մտածված է եղել, իբրև, աջակցություն նորանկախ հայկական պետականությանը: Նախատեսված է այս գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա, և երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները այդ գործառույթը ամբողջությամբ կիրկանացնի Հայաստանը իր պատկան մարմինների իջոցով:
Եվ ահա հիմա մենք կարծում ենք, որ ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդնավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը, և ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին: Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար և հարցը այդքանով կլուծվի»,- նշեց Միրզոյանը:
Նախարարը նկատեց՝ խոսքը լիազորությունների ամբողջ «փաթեթի» մասին է. «Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության մեջ այլևս ռուսական կողմի աջակցության կարիքը չենք զգում, իհարկե նաև շնորհակալ ենք ռուսական կողմից»:
«Կիպրոսի աջակցությունը զգալի է Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակներում․ Հայաստանը խորացնում է իր համագործակցությունը ԵՄ-ի հետ: Համատեղ մենք փորձում ենք տեսնել ինչ նոր գործիքներ կարող են ավելացվել մեր համագործակցության մեջ: Ես տեղեկացրել եմ նաև Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերջին զարգացումների մասին: Հայաստանի դիրքորոշումը նույնն է և շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին: Հիմնական առանցքային և կարևորը՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է և հետագա սահմանազատման գործընթացը, հիմնված 1991թ․ Ալմաթիի հռչակագրի և 1992թ․ սահմանագծի վրա»- նշեց նա:
Միրզոյանի կարծիքով՝ խաղաղության հաստատումն այս տարածաշրջանում ոչ միայն քաղաքական առումով նպաստավոր կլինի, այլև տնտեսական մեծ շահավետություն կներկայացնի, և հենց այս ըմբռնումով է, որ Հայաստանը հանդես եկավ «խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, համաձայն որի, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են ապաշրջափակվել․ «ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղակայման պահից ի վեր՝ զգալի դեր է խաղացել ողջ սահմանագծի երկայնքով կայունության պահպանման ուղղությամբ: Հետագա կայունության ապահովման կամ երաշխավորման մեխանիզմների շուրջ աշխատում ենք»:
Ներկայումս Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու իրկան հնարավորություն կա։ Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Անթալիայում մարտի 1-3-ը կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակում պատասխանելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ թուրքական «Anadolu» գործակալության հարցերին։
Հայաստանի արտգործնախարարը խոսել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է բանակցությունները Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։
«Մենք շարունակում ենք այս գործընթացը հարավկովկասյան տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման համար»,- հավելել է նախարարը՝ նշելով, որ կողմերի միջև կան մի շարք խնդիրներ, սակայն դրանց մի մասի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ։
Միրզոյանն ընդգծել է, որ «երկու կարևոր՝ երկու երկրների սահմանների որոշման և տարածաշրջանային հաղորդակցությունների հարցում կողմերի մոտեցումները տարբերվում են»։
Նա անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Բեռլինում կայացած բանակցություններին՝ հավելելով, որ Բայրամովի հետ նոր հանդիպման ժամկետը դեռ որոշված չէ։
Միրզոյանն ասել է, որ մշտական կապի մեջ է Ջեյհուն Բայրամովի հետ, և հույս ունի, որ նոր հանդիպման օրը կորոշվի շատ մոտ ապագայում։
«Հիմա մենք իսկապես խաղաղության հասնելու հնարավորություն ունենք»,- ասել է Միրզոյանը։
Նա նշել է, որ Հայաստանը պնդում է՝ սահմանազատման գործընթացը պետք է լինի Ալմաթիի հռչակագրի շրջանակներում։
Նշելով, որ ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի՝ Միրզոյանը պնդել է, որ Երևանը ցանկանում է, որ այս հռչակագիրը ներառվի խաղաղության պայմանագրի նախագծում, սակայն այս հարցի վերաբերյալ հայկական կողմը չի կարող դրական արձագանք ստանալ Ադրբեջանից։
Նա նշել է՝ Հայաստանը նախատեսում է, որ օրակարգ բերված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կլինի տնտեսապես կարևոր և տարածաշրջանում մշտական խաղաղության երաշխավորը։
Բաց մի թողեք
Փաշինյանը Խուդաթյանի ՏԿԵ նախարար նոր նշանակումից հետո քիչ էր մնում տեղում ազատեր աշխատանքից
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտոնյաների ազատումներին
Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար