«Օսկար»-ի մրցանակաբաշխությունը հոլիվուդյան աստղերի համար լավագույն հարթակն է՝ ներկայանալու նորաձև զգեստներով:
Այդ բազմազանության մեջ իրենց շքեղ տեսքով երեկույթին առանձանում են հատկապես հայազգի համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանը, նրա փոքր քույրերն ու Քիմի մայրը:
Նրանք բոլորն էլ «Օսկարի 2024» բուն արարողությունից հետո մասնակցել են «Vanity Fair Oscars» երեկույթին՝ նշելու 96-րդ մրցանակաբաշխությունը։
43-ամյա չորս երեխաների մայրը, չնայած տարիքին, կրկին բոլորին ցնցել է իր տեսքով․ Քիմը նախընտրել է կրել «Բալենսիագա» նորաձևության տան ատլասե կտորից ու գեղեցիկ բացվածքով սպիտակ երկարավուն զգեստ, որը հիանալի ընդգծել է նրա կազմվածքը։ Զգեստը նա համադրել է շողացող քարերով օղերի հետ:
Յուրահատուկ տեսք է ունեցել նաև Քիմի սանրվածքը, որը որոշ ոճաբաներ բնութագրել են «ագռավի ոճով սանրվածք»։ Աստղը տեսքն ամբողջացրել է վառ շագանակագույն լինզաններով և աչքերի գեղեցիկ դիմահարդարմամբ։
26-ամյա Քայլի Ջեների տեսքը ոճաբանները նկարագրել են հետևյալ բառերով․ համարձակ, զգայուն և իդեալական։
Երիտասարդ աստղին իր նորաձև զգեստի հարցում օգնել է հոլիվուդյան ամենառիսկային հագուստի դիզայները՝ Լյուդովիկ դե Սեն Սերնինը։ «Vanity Fair Oscars» երեկույթի կարմիր գորգին Քայլին ներկայացել է ազնվամորու երանգով, որովայնի հատվածում նրբագեղ ծաղկային դիզայնով զարդարված երկարավուն զգեստով։
Քենդալ Ջեններն էլ ժամանել է սև էլեգանտ ժանյակավոր զգեստով, որի թափանցիկությունը ընդգծել է 28-ամյա մոդելի նախանձելի կազմվածքը։ Զգեստը պատրաստվել է հեղինակավոր «Maison Margiela» նորաձևության տան 2024 թվականի նորաձևության գարուն-ամառ հավաքածուի շրջանակներում։
Վառ կարմիր շրթներքը Քենդալլին առավել գրավչություն է հաղորդել։
Քարդաշյան-Ջեններ քույրերի մայրը՝ Քրիս Ջենները, մրցանակաբաշխությանը նվիրված միջոցառմանը հրավիրվել է իր ընկերոջ՝ Քորի Գեմբլի հետ։ Քրիսի զգեստը, ոճաբանների խոսքով, չի տարբերվել նախկինում նրա կրած այլ հայտնի զգեստներից։
Բաց մի թողեք
Չեղարկվում են Մկոյի մասնակցությամբ ներկայացումները․ Լուսանկար
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայում և ԱՄՆ-ում. համերգաշարի մեկնարկը՝ Երևանում
Հայկական «Վերելք» թատրոնը ներկայացնելու է «Թմկաբերդի առումը». Լուսանկար