«Որքան էլ մեծ է կառավարության ցանկությունը՝ լուծելու ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական ու բնակարանային խնդիրները, միևնույն է, մեր կարողությունները սահմանափակ են։ Դրանք սահմանափակվում են հարկերի տեսքով հավաքագրված բյուջեով»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով. «Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում բացի ԼՂ-ից բռնի տեղահանվածներից, կան նաև ՀՀ քաղաքացիներ, որոնց թոշակների, նպաստների, աշխատավարձերի, առողջապահական, ուսումնական և ինչու ոչ բնակարանային խնդիրները ևս պետք է լուծել, գումարած երկրի անվտանգային խնդիրները։
Տարատեսակ քաղաքական սադրիչներին տրվելով, փողոց դուրս գալով, հանրահավաքներ անելով՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներն ավելի շատ խնդիրներ կստեղծեն, քան լուծումներ կգտնեն իրենց խնդիրներին։
Նույն հանրահավաքների կազմակերպիչները ժամանակին Ղարաբաղում ունեին բոլոր լծակները հարցեր լուծելու, արդյունքը շատ ողբերգալի ստացվեց։ Հիմա նույնը փորձում են անել Հայաստանում»։
Բաց մի թողեք
Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, կառուցած շենքերի հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք․ Ասլանյան
Իշխանական պատգամավորները չաջակցեցին ինձ ԵԱՀԿ ԽՎ-ում, ավելին՝ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները