Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են դիտվել առատ տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
Ձյան ծածկի առավելագույն բարձրությունն այս պահին Արագածի մերձգագաթային մասում կազմում է 156սմ, Ջերմուկում՝ 85սմ, Ամբերդում՝ 75սմ, Մարտունիում՝ 58սմ, մյուս լեռնային մարզերում՝ 20-50սմ։
Հանրապետության առանձին շրջաններում 24 ժամում թափվել է ամսական նորմայի չափ տեղում։ Այսօրվա դրությամբ բոլոր մարզերում տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման և հիմնականում կազմում է նորմայի 150-200, առանձին հատվածներում՝ մինչև 276 տոկոսը։
Այս պահի դրությամբ հանրապետության առանձին շրջաններում տեղումները շարունակվում են։ Մարտի 20-ի կեսօրից հետո կարճ ժամանակով կդադարեն։ Մարտի 21-ին Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հաջորդ ցիկլոնը, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղումներ կվերսկսվեն, որոնք լեռնային մարզերում կրկին կլինեն ձյան տեսքով։
Բաց մի թողեք
Հուլիսի 11-ի աստղագուշակ․ Մանրուքներում զիջողականությունը թույլատրելի է, սակայն ․․․
Ամպրոպ, կարկուտ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Ի պատասխան․ Բժիշկ եմ կանչելու, որ «բելի գարյաչկայից» հանի, հրշեջ, որ ջուր պզզացնի՝ բեղերդ չայրվեն. Սիմոնյանը՝ Վարդանյանին