Վերջին օրերին թերթը տեղեկություններ է ստանում, որ Արծվաշեն համայնքի ղեկավարը արծվաշենցիներից ստորագրություններ և ինչ-որ փաստաթղթեր է հավաքում:
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքը փոխհատուցումների մասին է, որի դիմաց իբր համաձայնություն պետք է տրվի՝ հրաժարվել Արծվաշենից, որը 1992 թվականին օկուպացվել է Ադրբեջանի կողմից: Մենք տեղեկություններ ունեինք, որ արծվաշենցիների անունից նաև նամակ է ուղարկվել Նիկոլ Փաշինյանին:
Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը հաստատեց նամակի մասին մեր տեղեկությունը, որ դիմել են կառավարություն: Նա նշեց, որ «փոխհատուցման հարցի և նաև Արծվաշենի շուրջ պտտվող խոսակցությունների, կնճռոտ հարցերի վերաբերյալ պատասխաններ ստանալու համար խնդրել ենք մի հինգ բնակչի ընդունել»: Երեկվա դրությամբ կառավարությունից պատասխան դեռ չէր ստացվել:
Ինչ վերաբերում է Արծվաշենից հրաժարվելու խոսակցություններին, ապա Խեչոյանը կտրականապես հերքեց նման հնարավորությունը. «Արծվաշենի ժողովուրդը, տեսնելով, որ խոսվում է Արցախից բռնի տեղահանվածներին փոխհատուցման հնարավորության մասին, ստորագրություններ է հավաքում այն մասին, որ մենք էլ, որպես բռնի տեղահանվածներ, մեր գյուղի համար ենք փոխհատուցում ուզում: Բայց Արծվաշենից հրաժարվելու մասին խոսք չկա ու չի կարող լինել»,-ասած Մամիկոն Խեչոյանը:
Բաց մի թողեք
Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել՝ հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը
Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն
ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. Փաշինյան