Այսօր՝ մարտի 31-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։
Ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաշինջաղյան 142/2 հասցեի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ կան դանակահարված քաղաքացիներ։
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, ավտոմեքենաներ, որոնց վրա նույնպես առկա են արնանման հետքեր։
Shamshyan.com-ի տեղեկություններով, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 35-ամյա Ժիրայր Ա․-ն է։
Կարճ ժամանակ անց նույն բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվում, որ «կրծքավանդակի և որովայնի շրջանում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս 1 քաղաքացի։
Տեղում ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 28-ամյա Սուրեն Հ․-ն է։
Ըստ բժիշկների վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Բաց մի թողեք
Շենգավիթի թաղապետարանում ձերբակալված աշխատակիցները դեռևս ապրիլին ազատվել են աշխատանքից. քաղաքապետարան
Արտակարգ դեպք, խանութից գողացել են տերմինալ, իսկ դրամարկղից՝ խոշոր գումար․ Լուսանկար
Արտակարգ դեպք, Նուբարաշենի հոգեբուժարանում հարվածներ են հասցրել 28-ամյա քաղաքացու գլխին