Ապրիլի 6-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ ապրիլի 5-ի ժամը 17-ից ապրիլի 6-ի ժամը 9-ը ընկած ժամանակահատվածում գողացել են Կապանի Մինասյան փողոցի շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենան:
Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան գողացել է 33-ամյա երիտասարդը:
ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ՊԾ Սյունիքի գումարտակի, Կապանի և Սիսիանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում երիտասարդը Երևան-Մեղրի ճանապարհի 180-րդ կմ-ին հայտնաբերվել, ձերբակալվել և, նշված ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Բաց մի թողեք
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար
Կալանքի են ներկայացրել նաև Արագածոտնի թեմի դիվանապետին ու հաշվապահին․ Մանրամասներ
Մկրտիչ Սրբազանի գործով ներգրավված է 54 քննիչ. Նա ևս կալանավորվեց