Ապրիլի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Կարեն Դեմիրճյանի անվան» մետրոպոլիտենում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Չարբախի մետրոպոլիտենի Դեպոյի հարևանությամբ քաղաքացին զենք-զինամթերք է թողել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները որոնողական աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են կասկածելի պոլիէթիլենային տոպրակ: Սակրավորները քննիչի ներկայությամբ բացել են պոլիէթիլենային տոպրակը, որտեղ հայտնաբերել են գնդացրի 7․62 տրամաչափի 20 հատ փամփուշտ, АКМ տիպի ինքնաձիգի 7․62 տրամաչափի 50 փամփուշտ, F1 տիպի նռնակ՝ պայթուցիչով և թմբուկավոր ատրճանակ։
Աղբյուրը հայտնում է, որ զինամթերքը հայտնաբերվել է Արտաշիսյան 87/1 հասցեի մոտ: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բաց մի թողեք
Հայտնի է՝ ինչ վարույթի շրջանակում է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում քննչական գործողություն
Ամուսնուն առևանգել, կնոջից գումար են պահանջել. կան ձերբակալվածներ
Արա Զոհրաբյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին