«Հայաստանի կողմից «հրադադարի խախտման վերաբերյալ» Ադրբեջանից աճող կեղծ պնդումները ունեն նպատակ՝ օգտագործել դա հրադադարի խախտումներն արդարացնելու համար և սովորաբար դրանց նախորդում են Բաքվի ավելի մեծ հարձակումները»:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրում է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, որը լուսաբանում է կովկասյան, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հակամարտություններն ու ճգնաժամերը:
«Տագնապալի է, քանի որ Ադրբեջանը վերջին շաբաթներին խստացրել է իր տարածքային պահանջները Տավուշի մարզում»,- նշում է Սնելը։
Le Figaro-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը մեկնաբանել է ապրիլի 6-ի գիշերը Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի հայկական դիրքերի գնդակոծությունը։
«Ծանր գիշեր էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Ադրբեջանցիները գնդակոծել են Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի առնվազն հինգ գյուղերի հայկական դիրքերը: Նպատակը իրական լայնամասշտաբ հարձակումն արդարացնող պատասխան հրահրելն է, ինչը տեղի չունեցավ»,- գրել է նա։
Ապրիլի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը գնդակոծել էր Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի հայկական դիրքերը։ Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում նկատվել էր ադրբեջանական զինուժի ավտոմեքենաների ակտիվ տեղաշարժ։






Բաց մի թողեք
Ինչպես Փաշինյանը բերեց պատերազմը. Սուրեն Սուրենյանց
Փաշինյանը թաքցնում է ՀՀ պաշտոնական պատասխանը, ինչը է´լ ավելի է ծանրացնում մեր մեղադրանքը․ Լևոն Զուրաբյան
Հայ գործարարների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին․ Ով դու, առաջնորդներից մեծագույնը, առաջնորդների առաջնորդը, խաղաղության խաչասերում ․․․