Ռուսաստանը Ղազախստանին խնդրել է «պատրաստ լինել 100 հազար տոննա բենզին մատակարարել իրեն դեֆիցիտի դեպքում, որն ավելի է խորացել ուկրաինական անօդաչուների հարձակումների և աշխատանքի ընդհատումների պատճառով»: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Աղբյուրներից մեկն ասել է, որ Ռուսաստանի համար պաշարներն օգտագործելու գործարքն արդեն համաձայնեցված է։ Աղբյուրների խոսքով՝ Մոսկվան Ղազախստանին խնդրել է ստեղծել 100 հազար տոննա բենզինի վթարային պաշար՝ պատրաստ մատակարարելու Ռուսաստան։
Ղազախստանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչներն այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն չեն տվել, նշում է Reuters-ը։
Դեֆիցիտի պատճառ է դարձել բենզինի արտադրության կրճատումը՝ Ռուսաստանում նավթավերամշակման գործարաններին ուկրաինական անօդաչուների մի քանի բարեհաջող հարվածներից հետո: Մարտի երեք շաբաթվա ընթացքում ռուսական նավթավերամշակման գործարանները 10%-ով կրճատել են ավտոմոբիլային վառելիքի արտադրության ծավալները։ Օրսկ քաղաքի մեկ այլ նավթավերամշակման գործարան դադարեցրել է արտադրությունը ապրիլի 7-ի ջրհեղեղի պատճառով։
Բաց մի թողեք
Ռուբլին ու դոլարը թանկացել են. դեկտեմբերի 26-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր. Տեսանյութ
Ֆինանսների նախարարը ամփոփեց տարին․ 5% ՀՆԱ աճ, պարտք-ՀՆԱ 49,5% հարաբերակցություն, 1,6 մլրդ դոլար պարտքի մարում