«Մեր երկրների հարաբերություններն արդեն ավելի քան 30 տարվա պատմություն ունեն, մինչդեռ մեր ժողովրդի առնչությունների տարեգրությունն ունի հարյուրամյակների պատմություն: Սա ամուր հիմք է, որի վրա կառուցված են մեր հարաբերությունները, և որը պետք է ամրապնդել և զարգացնել»:
Այս մասին «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն, հայեցակարգից իրականություն» խորագրով փորձագիտական համաժողովի ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Հայաստանի և Վրաստանի փոխգործակցության առանցքը արժեհամակարգային նմանությունն է, որը միահյուսված է ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև օրենքի անվերապահ գերակայության վրա: ՀՀ-ի և Վրաստանի միջև այս տարվա հունվարին ստորագրված ռազմավարական համագործակցության մասին հռչակագրում էական է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ ճանաչումը, օրակարգում է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հարցը»,- ասաց Հարությունյանը:
Օգտվելով առիթից՝ նա ևս մեկ անգամ շնորհավորեց Վրաստանի գործընկերներին և վրաց ժողովրդին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու առիթով. «Լիահույս եմ, որ այդ իրադարձությունը կնպաստի տարածաշրջանի կայունացմանը»:






Բաց մի թողեք
2 տարին 1.5 դարձնելու որոշումն այսօր չի ընդունվել. ՊՆ-ն հերքում է. Տեսանյութ
Հայկ Կոստանյանը նոր պաշտոն ունի
Նոյեմբերի 1-ից կգործի Ոստիկանության գվարդիան