08/09/2024

Ադրբեջանը զորավարժությունն օգտագործում է զորքի տեղաշարժը, կուտակումը քողարկելու և հանկարծ օգտագործելու համար. փորձագետ

Կարծես թե Ադրբեջան անունով արհեստածին պետությունը կրկին զորավարժությունների է պատրաստվում։ Հավանաբար այն կանցկացվի մայիս ամսին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ անշուշտ ոչ մեկին չի արգելվում անցկացնել զորավարժություն կամ զորավարժանք, բայց այս դեպքում բոլորովին այլ խնդրի հետ գործ ունենք։

«Երբ ողջ աշխարհը փորձում է միջնորդ լինել, որպեսզի խաղաղություն հաստատվի, փորձում են երկխոսության սեղանի շուրջ նստեցնել Հարավային Կովկասում ամենաարյունալի և երկարատև հակամարտության կողմերին, կողմերից մեկը չի դադարում ռազմական հռետորաբանությունը և վարքագիծը։ Կ

արծում եմ, որ մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ, և հասնել նրան, որ Ադրբեջանը առնվազն այս փուլում մինիմալի հասցնի զորավարժությունները։

Այդ զորվարժությունները Ադրբեջանն օգտագործում է միջոցոց զորքերի տեղաշարժը, կուտակումը քողարկելու և հետագայում այն բլից կրիգի , կամ նմանատիպ գործողության համար հանկարծակի օգտագործելու համար։

Ի դեպ, այս հավանական զորավարժությունը եթե տեղի ունենա, դա 2024-ի ընթացքում հինգերորդն է։ Ստացվում է այնպես, որ ամեն ամիս զորավարժություն են անցկացնում»