Ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Արագածոտնի մարզի բնակիչ 68-ամյա Ն․ Գ․-ն և հայտնել, որ 37-ամյա որդին ապրիլի 9-ին ժամը 20։00-ի սահմաններում իր ավտոմեքենայով տանից դուրս է եկել և գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն թե՛ ինքը, թե՛ հարազատները չունեն։
Իրավապահները մի քանի ժամ շարունակ որոնվող տղայի հարազատների հետ փնտրողական աշխատանքներ են կատարել և ժամը 19։00-ին Աշտարակ քաղաքում գտնվող՝ նրան պատկանող ավտոտնակի մեջ հայտնաբերել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենան ու վարորդի նստատեղին՝ նստած վիճակում նրա դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար մահվան հանգամանքները։

Բաց մի թողեք
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները․ «Վեոլիա Ջուր»
Արտառոց դեպք՝ Արմավիրում, սկեսրայրը հայտնել է, որ հարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախել
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում, կամրջի տակ առաջացած «մինի լճակը» իսկական պատուհաս էր վարորդների համար․ Լուսանկար