Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
ժամը 02:10-ի սահմաններում, 33-ամյա Էրիկ Բաղդասարյանը իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել է «MAN» մակնիշի բեռնատարին, ապա առաջ ընթացել և բախվել բնակչի տան քարե պարսպին։
Բախման հետևանքով բեռնատարի բենզաբակից տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք։
Վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը տեղափոխվել է Եղվարդի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Կայքի տեղեկություններով՝ «Nissan X-Trail»-ի վարորդը ժամկետային զինծառայող է, ով օրինական արձակուրդի մեջ է եղել։
Պարեկային ծառայությունը պարզում է «MAN»-ի վարորդի ինքնությունը, ինչպես նաև ստացված այն տեղեկությունը որ ևս մեկ ավտոմեքենա է վնասվել ու այդ վնասված մեքենայի մակնիշն ու վարորդի ինքնությունը։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել