Իրանի Մեջլիսը տոնել է գործողությունը, որոնք նրանք համարում են «հաջող հարձակում Իսրայելի վրա»։
«Իրանի ժողովրդի ապտակը սիոնիստ թշնամու երեսին ուրախություն պատճառեց յուրաքանչյուր իրանցու սրտին: Իրանի ռազմական գործողությունները՝ ի պատասխան սիոնիստների ագրեսիայի, եղել են ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։ Եթե Սիոնիստական ռեժիմը որևէ քայլ ձեռնարկի, Իրանի հաջորդ պատասխանն ավելի խիստ կլինի։
Իրանի վրեժխնդիր հարվածը ազգի աջակցությամբ ուժեղ էր և ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք Իմամ Հուսեյնի ազգն ենք»,- ասել է երկրի խորհրդարանի խոսնակ Մուհամմեդ Ղալիբաֆը։
Պատգամավորները վանկարկել են «Մահ Իսրայելին», «Հեղափոխական կորպուս, շնորհակալություն, շնորհակալություն» կարգախոսներ։

Բաց մի թողեք
Ծառայողական սիրավեպը՝ դիվանագիտական սկանդալի պատճառ ՆԱՏՕ-ում
Չկա որեւէ երաշխիք, որ Թրամփ-Նաթանյահու «գժտությունը» իմիտացիա չէ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի՝ Կանադայի դեմ սահմանած մաքսատուրքերը