Երեկ՝ ապրիլի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Նահապետ Հ.-ն Արշակունյաց պողոտայի և Հրանտ Վարդանյան փողոցի խաչմերուկում «Գրանդ սպորտ» մարզասրահի հարևանությամբ, իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 68-ամյա Շահեն Պ.-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց և դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան վիրավորին տեղափոխել է, սակայն վիրավորը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։


Բաց մի թողեք
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ԱՄՆ դեսպանություն
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել․ դեսպան