Իսրայելի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի արձակումն իրականացվել է ոչ միայն Իրանից, այլև տարածաշրջանի այլ երկրներից, այդ թվում՝ Եմենից, հայտնում է իսրայելական Kan ռադիոկայանը՝ հղում անելով աղբյուրներին։
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ Իսրայելի բանակը հաստատել է տեղեկությունը։
«Թեհրանը կոշտ կարձագանքի ցանկացած երկրի, որը կբացի իր օդային տարածքը կամ տարածքը՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների համար»,- Mehr գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելի բանակը հաստատել է տեղեկությունը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ կոչով դիմել է Իսրայելի քաղաքացիներին ու հայտարարել, որ Իսրայելը պատրաստ է իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներին։
Բաց մի թողեք
Նոր բախում Թրամփի և Մասկի միջև․ Մասկը սպառնում է Հանրապետականներին, Թրամփը՝ Մասկին
Վաշինգտոնը կրճատում է ռազմական օգնությունը Ուկրաինային, երկարաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին քաղաքացիությունից զրկել է. պատճառը ՌԴ անձնագիրը թաքցնելն է. Լուսանկար