Ռազմարդյունաբերական համալիրում ներգրավված հայաստանյան ընկերությունները ՀՀ ՊՆ-ից ստացել են 122 միլիարդ դրամի պատվեր։
Այս մասին այսօր ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
ԲՏԱ նախարարությունում ակնկալում են այդ ցուցանիշն էլ ավելի բարձրացնել․ «Մինչև տարեվերջ ակնկալում ենք, որ այդ ցուցանիշը կհասնի 191 մլրդ դրամի (482 ԱՄՆ դոլար)։ ՊՆ-ից պատվերներ է ստացել 25 կազմակերպություն։ Մենք ակնկալում ենք, որ այս ցուցանիշը տարեվերջին կհասնի 29-ի»,- նշեց նախարարը։ Ներկա պահի դրությամբ կնքվել է 46 պայմանագիր՝ 3 տարվա հաշվարկով։

Բաց մի թողեք
«Հայաստան-Թուրքիա կարգավորման հեռանկարները» խորագրով քննարկում է տեղի ունեցել
Ռուսաստանի «Ռոսատոմը» Հունգարիայի ատոմակայանի շինարարության հետագա ուշացումներ է կանխատեսում, ցույց է տալիս փաստաթուղթը
Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում. Լուսանկարներ