Վրաստանում կրքերը չեն հանդարտվում։
Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև քաշքշուկ է սկսվել Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ՝ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկման ժամանակ։
Ցուցարարները դիրքավորվել են ծառայողական մուտքի մոտ, որպեսզի թույլ չտան պատգամավորներին և խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցներին լքել աշխատավայրը: Ոստիկաններ խնդրել են հեռանալ դարպասից, սակայն նրանք հրաժարվել են, ինչին հաջորդել է միջադեպը։
Ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան։
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան սկսվել էր ապրիլի 15-ի առավոտյան և շարունակվել մինչև ուշ գիշեր:


Բաց մի թողեք
Ծառայողական սիրավեպը՝ դիվանագիտական սկանդալի պատճառ ՆԱՏՕ-ում
Չկա որեւէ երաշխիք, որ Թրամփ-Նաթանյահու «գժտությունը» իմիտացիա չէ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի՝ Կանադայի դեմ սահմանած մաքսատուրքերը