Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն կունենա սահմանազատված պետական սահման:
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանը միտված վճռորոշ և լեգիտիմ գործոն:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Այպիսով արձանագրվում է`Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է և պաշտպանվելու է»,- շեշտել է նա:
Ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, որ պաշտոնապես սկսվում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը:

Բաց մի թողեք
Ո՞րն է մեր տարբերությունը այլ ուժերից. Նարեկ Կարապետյան․ Տեսանյութ
Որ իմ լռությունից էլ կարող են վախենալ, ինձ համար բացահայտում էր. Տեսանյութ
Ես ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին․ Ծառուկյան