19/05/2024

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Կարճ եւ միանշանակ՝ կեցցե՜ ընկեր Պուտինը: Հենց որոշեց ԼՂ-ից հեռանալ, Ադրբեջանը համաձայնեց, որ Հայաստանի հետ առնավազն Տավուշի հատվածում դելիմիտացիան կիրականացվի Ալմա-Աթայի Հռչակագրի հիմքով:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձաժողովների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Եթե ժամանակին Ստեփանակերտում ոչ թե «քֆուրոով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ Լեռնային Ղարաբաղում շփման գիծը եւ Լաչինի միջանցքը: Բայց հաղթեց ռուսներին քյաբաբա-խորովածային պատիվ տալու եւ Աղդամը վերադարձնելու ապուշությունը:

Հիմա ինչքան ասեք «մահ Պուտինին»՝ ոչ ոք չի հավատա: Որովհետեւ Ստեփանակերտում իշխում էին «լեյտենանտ Շմիդտի» կամ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Եվգենի Պրիմակովի «արտաամուսնական» լակոտակրատիան եւ Հեյդար Ալիեւի կոմսոմոլա-պարտոկրատական «գրդոնը»: