26/10/2026

EU – Armenia

Թրամփը մերժել է Նեթանյահուի՝ Իսրայելի ընտրություններից առաջ Իրանի վրա նոր հարձակում իրականացնելու առաջարկը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձել է համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Իսրայելում հոկտեմբերի 27-ին նախատեսված ընտրություններից առաջ համատեղ հարված հասցնել Իրանին։

Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի երկու պաշտոնյաների և Իսրայելի անվտանգության համակարգին մոտ կանգնած մի աղբյուրի։

«Նեթանյահուն իսկապես ցանկանում էր և փորձում էր համոզել Թրամփին, որ ընտրություններից առաջ Իրանում համատեղ գործողություն իրականացնելու անհրաժեշտություն կա, սակայն Թրամփը համաձայնություն չտվեց», – հայտնել է աղբյուրը հեռուստաընկերությանը։

Ըստ աղբյուրի՝ մերժման պատճառներից մեկն այն է, որ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էյալ Զամիրը զգուշացրել է ամերիկացի գեներալ Դեն Քեյնին, որ Իրանի վրա հարձակումը կարող է վտանգել ընտրությունները և գուցե դրանք հետաձգել։

CNN-ը նշել է, որ թեև Իսրայելը մոտ ապագայում հրաժարվել է հետագա հարվածների ծրագրերից, այնուամենայնիվ, նախապատրաստվում է Վաշինգտոնի հետ հնարավոր համատեղ գործողություններին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո։