Ֆրանսիայում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո՝ նախագահ Էմանուել Մակրոնի եւ վարչապետ Սեբաստյան Լեքորնյուի վարկանիշները զգալի անկում են ունեցել։
Այս մասին հայտնում է Le Journal du Dimanche-ը։
Մասնագետները դա պայմանավորում են բողոքի ցույցերի եւ նաեւ՝ երկրում սկսված գնաճի հետ։ Համաձայն հաղորդման, վերջին մեկ ամսում հարցված հազար ֆրանսիացիների շրջանում Մակրոնի գործունեությանը հավանություն տվողների տոկոսային կշիռը նվազել է 7 տոկոսով եւ հասել 17 տոկոսի։ 83 տոկոսը դժգոհություն է հայտնել Մակրոնի հանդեպ։
Դա ռեկորդային ցուցանիշ կարելի է համարել ողջ ընթացիկ տարվա համար։ Ուշագրավ է այն, որ Մակրոնին քննադատում են նաեւ նրա կուսակիցները։ Նրան մեղադրում են այն բանում, որ չի կարողացել կանխատեսել, որ կարող էին տեղի ունենալ անկարգություններ, ոչ արդյունավետ է կառավարել անվտանգային մարմինները։ Վարչապետ Լեքորնյուի վարկանիշը նվազել է 5 տոկոսով եւ ներկայումս կազմում է 22 տոկոս։


Բաց մի թողեք
Գերմանիայի AfD-ի առաջնորդը պահանջել է ԵՄ-ն վերափոխել «ինքնիշխան պետությունների» ֆեդերացիայի
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր»-ի մարտկոցներ արտադրող գործարանի վրա
Նորվեգիայի ԱԳ նախարարն արձագանքել է Թրամփի՝ Նոբելյան մրցանակի վերաբերյալ դժգոհություններին