Երևանում նախատեսվում է երկարացնել էլեկտրատրանսպորտի աշխատանքի ժամերը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս մասին հայտնել է գործակարգավարական խորհրդակցության ժամանակ՝ ընդգծելով, որ հանրային տրանսպորտի զարգացումը շարունակում է մնալ քաղաքային իշխանությունների առաջնահերթություններից մեկը։
Ներկայում էլեկտրատրանսպորտի աշխատանքն ավարտվում է ժամը 20:30-21:00-ի սահմաններում։ Նախատեսվող փոփոխությունների արդյունքում այն կգործի մինչև ժամը 23:00-ն կամ կեսգիշեր՝ հնարավորություն տալով քաղաքացիներին ավելի ուշ ժամերին ևս օգտվել հանրային փոխադրումներից։
Ավինյանի խոսքով՝ հանրային տրանսպորտի դերի բարձրացումն անհրաժեշտություն է, քանի որ քաղաքում մարդատար ավտոմեքենաների թվի աճը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում երթևեկության համար։ Նրա գնահատմամբ՝ ճանապարհների ընդլայնումը չի կարող անվերջ լուծում լինել, քանի որ ճանապարհային ենթակառուցվածքների ավելացումը պարտադիր չէ, որ հանգեցնի մեքենաների թվի նվազմանը։
Քաղաքապետը կարևորել է այնպիսի համակարգի ձևավորումը, որի պայմաններում հանրային տրանսպորտը քաղաքացիների համար կլինի տեղաշարժվելու ամենահարմար և հուսալի տարբերակը՝ անկախ նրանց ֆինանսական հնարավորություններից։
Նրա համոզմամբ՝ քաղաքային տրանսպորտի զարգացման քաղաքականությունը պետք է միտված լինի նրան, որ նույնիսկ մի քանի ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորություն ունեցող քաղաքացիները նախընտրեն հանրային փոխադրամիջոցները։ Ավինյանը նշել է, որ այս մոտեցումը մնում է քաղաքային իշխանությունների ընդհանուր ռազմավարության հիմքում։
«Պետք է ունենանք մի իրավիճակ, երբ որ նույնիսկ մարդիկ, որոնք հարուստ են, համարում են, որ իրենց համար ամենահարմար փոխադրամիջոցը հանրային տրանսպորտն է»,- ասել է նա:
Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար անհրաժեշտ տարածքները մեկ ամսվա ընթացքում կճանաչվեն հանրության գերակա շահ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարի։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ տարածքները գերակա շահ ճանաչելու նպատակով կազմակերպված լսումներն անցել են հաջողությամբ։
Քաղաքապետի խոսքով՝ համապատասխան որոշումը կկայացվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում, որից հետո հնարավոր կլինի առաջ շարժվել կայարանի կառուցման ծրագրով։
Ավինյանն ընդգծել է, որ շինարարությունն իրականացնելու է հայկական ընկերություն։ Նրա խոսքով՝ ծրագրում ներգրավված կլինեն հայ մասնագետներ, որոնք անհրաժեշտ փորձ և գիտելիքներ ձեռք կբերեն մետրոյի կայարանի կառուցման գործընթացում։
Քաղաքապետը նշել է, որ նախագծի իրականացման ընթացքում կարևոր է նաև տեղական մասնագիտական ներուժի զարգացումը։


Բաց մի թողեք
Բախվել են «Toyota»-ն և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներց մեկը հղի կին է. Լուսանկար
4 դեպք, երբ զինծառայողը տարին մեկ անգամ կարող է ստանալ պաշտոնային դրույքաչափի չափով օգնություն. հոկտեմբերի 25-ից հիվանդության պայմանը խստացել է
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր. Լուսանկար