Հալաբյան փողոցում թիթեղների տակ հայտնաբերված նորածինը դեռ չի որդեգրվել։ Նա գտնվում է խնամքի կենտրոններից մեկում։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։
«Երեխան մեր խնամքի կենտրոններից մեկում է, գտնվում է մեր խնամքի ներքո»,- նշել են նախարարությունից։
Ինչ վերաբերում է երեխայի հարազատներին ու ծնողներին, ապա նրանց ինքնությունը ևս չի պարզվել։ Ներքին գործերի նախարարությունից փոխանցում են, որ այդ ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։
Հիշեցնենք՝ օգոստոսի 10-ին ՆԳՆ-ն ահազանգ էր ստացել, որ Հալաբյան փողոցում՝ թիթեղների տակ, նորածին երեխա կա։ Երեխան վաղաժամ էր ծնվել՝ ոչ հիվանդանոցային պայմաններում, և ուներ շնչառական խնդիրներ։
Ավելի ուշ նրան տրվել էր Սոսե անունը՝ ի պատիվ Սոսե Մայրիկի։


Բաց մի թողեք
Երևանում «Deepal»-ը վրարեթրի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել «Mercedes»-ի. Լուսանկար
Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ Լուսանկար
Այսուհետ հարուստներն էլ պիտի տրանսպորտով երթևեկեն