Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բոլոր նրանք, որոնք էս ժողովրդի թեւերի տակ բարձիկներ են դրել, ներշնչել են, որ սա հաղթանակած ազգ է, որ փոխզիջումը պարտություն է, որ մենք Բաքուն հինգ պակաս գրավող ժողովուրդ ենք, որ եգիպտական բուրգերը հայերն են կառուցել, որ Քրիստոսը հայ էր ու խոսում էր բացառապես հայերեն, չինացիների նախամորը հայ է դոմփել, կարող են խոսել միայն մեկ պարագայում. եթե ներողություն խնդրեն ժողովրդից` տարիներ շարունակ էժանագին ձեռնածության մեջ պահելու ու սեփական լափը լափելու համար։
Ցավոք, նրանք ոչ միայն ներողություն չեն խնդրում, այլ նաեւ էսօր այլ` ավելի էժանագին օրակարգեր են սպասարկում, ինչին արժանի է նրանց լսարանը եւ հավատացող զանգվածները։
Բաց մի թողեք
Դա հասարակության մահացու հիվանդության ախտանիշ է. Ինչպես ենք «դահիճների բարեկամ» դառնում
ՀՅԴ-ն օգտագործում է Ցեղասպանության հարցը որպես քաղաքական պայքարի գործիք ընդդեմ ՀՀ պետականության. Կոնջորյան
Մենք պահանջում ենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումն ու նսեմացումն ինքնին համարվի քրեական արարք